Շուշիի գործողության ժամանակ չկար անօդաչու թռչող սարքեր կիրառելու հնարավորություն. Զաքիր Հասանով
copy image url

Շուշիի գործողության ժամանակ չկար անօդաչու թռչող սարքեր կիրառելու հնարավորություն. Զաքիր Հասանով

Արտաքին 3 տարի առաջ - 16:45 26-06-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսել է Շուշի քաղաքի օկուպացիայի մասին: Այս մասին հայտնում է Real TV-ն:

Հասանովը նշել է, որ Իլհամ Ալիևը կարգադրել էր, որ գործողության նախապատրաստման և իրականացման ժամանակ հաշվի առնել նաև այն, որ Շուշին «ադրբեջանական մշակույթի կենտրոն է» և ադրբեջանը չէր կարող կիրառել հրետանի: Հասանովը մասնավորապես նշել է. «Դա դժվարացնում էր գործողության կատարումը: Բացի այդ եղանակը ամպամած էր: Այդ իսկ պատճառով Շուշիի գործողության ժամանակ չկար անօդաչ թռչող սարքեր կիրառելու հնարավորություն, որը նույնպես դժվարություններ էր ստեղծում հետախուզության անցկացնելու համար»:

Հասանովը ընդգծել է նաև, որ հրետանին կիրառվել է Շուշիի մատույցներում:

Հասանովը հավելել է, որ հայերը Շուշիի ուղղությամբ հարձակում սպասում էին այլ ուղղությամբ, սակայն իրենք հարձակումն իրականացրել են լրիվ այլ ուղղությամբ:

Ամենից շատ դիտված