Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը հերոսացել են Ղարաբաղում. Սելչուկ Բայրաքթար
copy image url

Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը հերոսացել են Ղարաբաղում. Սելչուկ Բայրաքթար

Արտաքին 1 տարի առաջ - 16:30 28-04-2023
Թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը հայտարարել է, որ թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը ներկայումս աշխարհում հինգ անգամ ավելի հայտնի է, քան իր ամենամոտ մրցակիցը ԱՄՆ-ից։ Այս մասին Բայրաքթարն ասել է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։

Բայրաքթարը շեշտել է, որ Bayraktar TB2-ը հայտնի դառնում ինչպես իր չափսերով, այնպես էլ արժեքով: Նրա խոսքով՝ թուրքական արտադրության մեկ այլ անօդաչու թռչող սարք՝ AKINCI-ն, այնքան հայտնի չէր, որքան Bayraktar TB2-ը:

Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Bayraktar TB2-ը կարող է շատ երկար ժամանակ հետախուզական առաքելություն կատարել։ Նա նշել է, որ բավականաչափ զինամթերք կրելով՝ այն կարող է ցանկացած տեսակի թիրախ կրակել։

«Այն կարող է օգտագործվել Թուրքիայի անդրսահմանային գործողություններում։ Նա հերոսացել է Ղարաբաղում, օգտագործվել է Ուկրաինայում»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը լայնորեն կիրառվել են Արցախյան 44-օրյա պատերազմում և նպաստել են Ադրբեջանի ռազմական հաջողություններին։

Ամենից շատ դիտված