Դրամա, որի գլխավոր հերոսը Մխիթարյանն է. հայ ֆուտբոլիստը հաղթանակ պարգևեց «Ինտերին»
copy image url

Դրամա, որի գլխավոր հերոսը Մխիթարյանն է. հայ ֆուտբոլիստը հաղթանակ պարգևեց «Ինտերին»

Սպորտ 2 տարի առաջ - 00:48 23-10-2022
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 4։3 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»։

Հանդիպման հերոսն է դարձել Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփել է միլանյան թիմի հաղթական գոլը։

«Ինտերի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփել է Նիկոլո Բարելան։

Հենրիխը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» 21 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։

Հանդիպման տեսությունը.