«Նրա հետ մենք դուրս կգանք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ». Խորեն Բայրամյան
copy image url

«Նրա հետ մենք դուրս կգանք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ». Խորեն Բայրամյան

Սպորտ 2 տարի առաջ - 22:51 21-10-2022
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմը միևնույն խմբում է ընդգրկվել Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի ընտրանիների հետ։

«Կարելի էր սպասել, որ Թուրքիայի հետ միևնույն խմբում կըդգրկվենք, քանի որ երկար տարիներ չենք եղել նույն պմբում։Երկար տարիներ է, ինչ մեզ ու Թուրքիային տարբեր խմբերում չեն ընդգրկում, դրա համար էլ ։

Մենք միշտ կարող էինք խաղալ Թուրքիայի հետ, ամեն ինչ նորմալ է։ Վստահ եմ, որ դա հետաքրքիր կլինի Հայաստանի և բոլոր հայերի համար։ Թուրքիայի հավաքականի դեմ խաղը լրացուցիչ մոտիվացիա է․ լրացուցիչ մոտիվացիա Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։

Ո՞ւմ կուզեի տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Իհարկե, Վալերի Գեորգիևիչին։ Ուզում եմ Կարպինը գլխավորի Հայաստանի հավաքականը․ նրա հետ մենք հաստատ դուրս կգանք Եվրո-2024»,- Խորենի խոսքերն է մեջբերել «Спорт Экспресс»-ը։