ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
copy image url

ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

Սպորտ 4 տարի առաջ - 12:54 04-03-2021

Բարսելոնան, իր հարկի տակ ընդունելով Սևիլյային, հաղթել է 3։0 հաշվով։

Հանդիպման 12-րդ րոպեին հաշիվը բացել է Դեմբելեն, 90-րդ րոպեին կրկնապատկել՝ Պիկեն, իսկ խաղի վերջակետը դրել է Բրեյթուեյթը՝ 95-րդ րոպեին խփելով 3-րդ գնդակը։

Խաղի 73-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը չի կարողացել յուրացնել 11-մետրանոց տուգանային հարվածը, իսկ 90-րդ րոպեին նրա թիմակից Ֆերնանդոն լքել է խաղահրապարակը՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։

Հիշեցնենք, որ սա պատասխան հանդիպումն էր։ Առաջին խաղում Սևիլյան հաղթել էր 2։0 հաշվով։ Երկու խաղերի արդյունքում կատալոնացիները դուրս եկան եզրափակիչ, որտեղ մրցելու են Լևանտե-Ատլետիկ հանդիպման հաղթողի հետ։