«
Հրապարակ» թերթը գրում է․
«Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը հանվել է, եւ նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր։
Հիշեցնենք․ նրա նկատմամբ դեռեւս 2020-ին քրեական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտեն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը եւ մեկնել որեւէ եվրոպական երկիր։ Եվ հիմա, ասում են, հետախուզումը հանվել է։ Օրերս էլ Մինասյանը կնոջ եւ երեխաների հետ Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Մոսկվայի Մեծ թատրոնի բակից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա
համարում։