Թայվանը խոցել է Չինաստանի բանակի անօդաչուն
copy image url

Թայվանը խոցել է Չինաստանի բանակի անօդաչուն

Արտաքին 2 տարի առաջ - 11:10 01-09-2022
Թայվանի զինվորականները Կինմեն կղզու երկնքում խոցել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին հայտնում է Reuters-ը։

Օգոստոսի սկզբից Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը մի շարք զորավարժություններ է անցկացրել իր ափի երկայնքով՝ Թայվանի նեղուցում աճող լարվածության ֆոնին, որը պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգոստոսի 2-3-ը Թայպեյ կատարած այցով: Չինաստանի զինված ուժերը լայնածավալ ռազմական հրթիռային զորավարժություններ են անցկացրել նաև Թայվանի շրջակայքի վեց շրջաններում։ Օգոստոսի 14-15-ը Թայվան ամերիկացի օրենսդիրների պատվիրակության այցին Չինաստանն արձագանքել է նաև Հարավային Չինաստանի, Դեղին և Արևելաչինական ծովերի տարբեր ջրային տարածքներում մի շարք վարժանքներով։

Ամենից շատ դիտված