Ուկրաինան ստացել է առաջին հարվածային «Բայրաքթար» անօդաչուն Թուրքիայից
copy image url

Ուկրաինան ստացել է առաջին հարվածային «Բայրաքթար» անօդաչուն Թուրքիայից

Արտաքին 3 տարի առաջ - 09:24 16-07-2021

«Ռազմածովային ուժերի համար նախատեսված առաջին հարվածային անօդաչու «Բայրաքթար TB2» համալիրը հասել է Ուկրաինա: Տեղակայման վայրում անցկացնում ենք համալիրի ընդունման վերջնական փորձարկումները: Այն հնարավորություն է տալու արդյունավետ դիտարկելու և պաշտպանելու Սև և Ազովի ծովերի ափամերձ ու ջրային տարածքները, բարձր ճշգրտության միջոցներով խոցելու հակառակորդի ցամաքային ու օդային թիրախները»,- նշվում է Twitter-ում ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբը Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կիևը Թուրքիայից գնել է հարվածային անօդաչուներ, որպեսզի Ռուսաստանը «երկու անգամ մտածի» նախքան Ուկրաինայի վրա «հարձակվելը»:

«Անօդաչուներն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նա երկու անգամ մտածի նախքան ցանկացած սրացում ծրագրելը կամ Ուկրաինայի վրա լայնազանգված հարձակում գործելը»,- ասել է նա:

Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն ասել է, որ ռուսական էլեկտրոնային պատերազմական համակարգերը իբր չեն կարող հաղթահարել «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ները:

Ամենից շատ դիտված