Անօդաչուն սխալմամբ թմրանյութերով լի ծանրոցը նետել է դպրոցի բակ
copy image url

Անօդաչուն սխալմամբ թմրանյութերով լի ծանրոցը նետել է դպրոցի բակ

Արտաքին 3 տարի առաջ - 17:08 18-09-2021

ԱՄՆ Վիրջինիա նահանգում թմրավաճառները սխալվել են և թմրանյութերով լի ծանրոցը նետել են դպրոցի բակ: Անօդաչուն պետք է մաքսանենգ ապրանքները հասցներ տեղի բանտ: Միջադեպը տեղի է ունեցել Բրանսուիկ շրջանում:

FOX11 հեռուստաալիքը հայտնում է, որ կասկածելի սև փաթեթն ընկել է մանկական հաստատության ավտոկայանատեղի առավոտյան ժամը ինն անց կեսին: Գրեթե միանգամից այդտեղ է ժամանել մի ​​անծանոթ մարդ՝ ոչ մեծ սև սեդանով, և վերցրել դրոնը:

Ծանրոցը բացել են իրավապահները: Ներսում եղել է ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանա, ծխախոտ, երեք բջջային հեռախոս և USB կրակայրիչ: Ոստիկանությունը Վիրջինիայի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի թմրանյութերի հարցերով խմբի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում:

Ամենից շատ դիտված