«Փակեցինք» իրենց ուժեղ կողմերը, բայց դժգոհ եմ. Մելիքյանը՝ «Շերիֆի» հետ հանդիպման մասին
copy image url

«Փակեցինք» իրենց ուժեղ կողմերը, բայց դժգոհ եմ. Մելիքյանը՝ «Շերիֆի» հետ հանդիպման մասին

Սպորտ 2 տարի առաջ - 16:00 19-08-2022
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։ 0։0 հաշվով ավարտված հանդիպումից հետո կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը.

«Մրցակիցը ուժեղ է, մենք գիտենք, թե ինչ թիմի հետ գործ ունենք։ Մենք կարողացանք ինչ-որ տեղ «փակել» իրենց ուժեղ կողմերը, բայց տխուր եմ, որ չկարողացանք օգտագործել իրենց թույլ կողմերը։ Առջևում «հարց լուծող» ֆուտբոլիստներ են պետք, ովքեր տեխնիկայի հաշվին ավելի լավ կգործեն։ Առաջին խաղակեսում մեր պրեսինգն աշխատեց։ Մեջտեղն ավելի թարմացրի, որտեղ խնդիր էի տեսել։ Մեծ պատիժ եմ կիրառելու փոխարինման մտած ֆուտբոլիստի համար, ումից դժգոհ եմ, սակայն անունը չեմ տա»,- ասաց Մելիքյանը։

Ամբողջական ասուլիսը.

Ամենից շատ դիտված