Դատավորները ԲԴԽ անդամի են ընտրելու․ ՈւՂԻՂ

Ուղիղ եթեր Ներքին 2 տարի առաջ - 13:44 27-07-2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում այսօր տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողով:

Օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Ընտրություն պետք է կատարվի առաջին ատյանի դատավորներից։ Չի բացառվում, որ կին թեկնածու առաջադրվի, քանի որ ըստ օրենքի՝ կին դատավորների ներգրավվածությունը որոշակի համամասնությամբ պարտադիր է։

Նշենք, որ այս պահին ԲԴԽ-ում մեկ կին դատավոր կա՝ Անի Մխիթարյանը։ Այս պահին ԲԴԽ-ում երեք թափուր տեղ կա, մեկ դատավորի հաստիք, երկու գիտնականի։ Գիտնական անդամներին պետք է առաջադրի և ընտրի ԱԺ-ն, իսկ դատավորը պետք է ընտրվի Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։