Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը, որում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը, հաստատվել է։
Մասնակից 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էր քվեարկել միայն 17-ը։
Նշենք, որ թեկնածուները երեքն են․
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը,Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Հիշեցնենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն հերթով իր մոտ է հրավիրել մարզերի և Երևանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել, ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով Ժողովը չի ընթանալու: Անդրեասյանը պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը Ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը: Նաև պայման է դրել, որ օրակարգում չի լինելու ԲԴԽ դատավոր անդամի հետկանչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցը: