Աշխարհում COVID-19-ով վարակման գրանցված դեպքերի թիվը հուլիսի 23-ի առավոտյան հասել է 569 միլիոն 23786-ի։
Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։
Երկրագնդի վրա հիվանդության տարածման ողջ ընթացքում մահացել է 6 միլիոն 382 հազար 420 մարդ։
ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում վարակի ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել։
Worldometer պորտալի տվյալներով՝ այս երկրներից կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը 1 միլիոն բնակչի հաշվով գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ 2663 մարդ։ Ընդ որում, ամբողջ մոլորակում այս ցուցանիշը կազմում է 821,3 մարդ։