Պերֆեկցիոնիզմը խանգարում է․ պետք է անել, թեկուզ վատ. CNBC
copy image url

Պերֆեկցիոնիզմը խանգարում է․ պետք է անել, թեկուզ վատ. CNBC

Ավելին 1 օր առաջ - 15:08 18-04-2025
Փորձագետները խորհուրդ են տալիս չհետաձգել գործերը, անել՝ թեկուզ վատ։ Սա, առաջին հայացքից պարադոքսալ, բայց իրականում չափազանց արդյունավետ մոտեցում է։ Այս մասին գրում է CNBC-ն։

Վատ արդյունքն ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չանելը։ Երբ կատարում ես առաջադրանքը, թեկուզ կիսատ, դա օգնում է հաղթահարել ծանրաբեռնվածությունը, նվազեցնում է հոգնածությունը ու անհանգստությունը։

Պերֆեկցիոնիզմը խանգարում է ոչ միայն ավարտել գործերը, այլև զգալ բավարարվածություն և շարժվել առաջ։ Փոխարենը, նույնիսկ քիչ արդյունքը առաջընթացի զգացում է ստեղծում և պահպանում էներգիան՝ կարևոր բաներ իրագործելու համար։

Այս մոտեցումը նաև վերացնում է վախը, որ ժամանակը չի հերիքի։ Դրա փոխարեն զարգանում է հմտություն՝ տարբերակել առաջնահերթն ու երկրորդականը։