Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 162,2 միլիոնը
copy image url

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 162,2 միլիոնը

Արտաքին 3 տարի առաջ - 11:25 16-05-2021

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերված COVID-19 վարակվածների թիվը կիրակի առավոտվա դրությամբ կազմել է 162 208 037 մարդ: Մահացությունների թիվը հասել է 3 369 602-ի:

Միացյալ նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահացությունների թվով․ ընդհանուր առմամբ՝ գրանցվել է վարակի 32 923 938 դեպք և 585 708 մահ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (24 684 077 և 270 284), երրորդում՝ Բրազիլիան (15 586 534 և 434 715):