Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 3.46 միլիոնը
copy image url

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 3.46 միլիոնը

Արտաքին 3 տարի առաջ - 11:45 24-05-2021

Ըստ ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ մայիսի 24-ի առավոտյան ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 167.177.203 մարդ: Ընդ որում՝ հիվանդությունից մահացել է 3.463.813 վարակակիր:

Հիվանդության տարածման առաջատարները շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Կորոնավիրուսով վարակվել է 33.117.656 ամերիկացի, 26.752.447 հնդիկ և 16.083.258 բրազիլացի:

Worldometers պորտալի տվյալներով՝ շաբաթ առավոտյան մոլորակի բնակչության 1 միլիոն մարդու մահացությունը կազմել է 446.2: