Ուղիղ եթեր

Դատական քննությունները կարող են անցկացվել օնլայն՝ առանց դատարան այցելելու. Կարեն Անդրեասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:34 21-07-2022
Կառավարության հերթական նիստում քննարկվում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների՝ 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ կարևոր նախաձեռնություններ չեն իրականացվել՝ պայմանավորված համաճարակով և պատերազմով։

«Դատական համակարգի բարեփոխման համար նախատեսել ենք հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը, սա հենց այն օրինակներից է, որ համակարգը գրեթե պատրաստ է ՝ թե՛ օրենսդրորեն, թե՛ կադրային, թե՛ շենքային պայմաններով, և մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում։ Դատական գործընթացների թվայնացումը կարևոր է։ Թվայնացում ասելով՝ նկատի ունենք, որ փաստաբանները կկարողանան գրասենյակներից հայցադիմումներ ու միջնորդություններ ներիկայացնել, դատական քննությունները կարող են անցկացվել օնլայն, այսինքն՝ առանց մարդու՝ դատարան այցելելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
23:03 Նախկին հունաբնակ Յաղդանը գոյատևում է բացառապես կոլեկտիվի շնորհիվ
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
23:15 Ադրբեջանից հայտարարել են՝ «այս դժվար պահին եղբայրական Թուրքիայի կողքին են»
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ