Ալցհեյմերի հիվանդության և աղեստամոքսային տրակտի խնդիրների միջև կապն ապացուցվել է   
copy image url

Ալցհեյմերի հիվանդության և աղեստամոքսային տրակտի խնդիրների միջև կապն ապացուցվել է   

Ավելին 2 տարի առաջ - 14:47 19-07-2022
Էդիթ Քոուենի համալսարանի ավստրալացի մասնագետների թիմն ապացուցել է Ալցհեյմերի հիվանդության և աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների միջև կապը: Նախկին աշխատություննների մեջ դա արդեն ենթադրվել է, սակայն Communications Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ հաջողվել է հստակորեն հետևել այդ երևույթի գենետիկական մեխանիզմին:

Դրա համար գիտնականները կատարել են տարբեր աշխատանքների վերլուծություններ, որոնցից յուրաքանչյուրում ուսումնասիրվել է մինչև 400 հազար մարդու գենոմ։ Պարզվել է, որ որոշակի գեներ կարող են ազդել Ալցհեյմերի հիվանդության և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների վրա (գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, ստամոքսի խոց, գրգռված աղիքի համախտանիշ և այլն)։

Բացի դրանից, հնարավոր է եղել պարզել, որ խոլեստերինի բարձր մակարդակը նույնպես կարող է կապված լինել նեյրոդեգեներատիվ և աղիքային հիվանդությունների հետ։ Ինչպես պարզվել է, դա կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության ավելի ընդգծված ախտանշանների։ Հետագայում մասնագետները ցանկանում են կատարել լրացուցիչ հետազոտություններ, որոնցում հնարավոր կլինի ուսումնասիրել խոլեստերինի մակարդակի իջեցման ազդեցությունը ուղեղի և աղեստամոքսային տրակտի առողջության վրա։