Ապացուցվել է հնդկաձավարի օգտակարությունը «վատ» խոլեստերինի դեմ
copy image url

Ապացուցվել է հնդկաձավարի օգտակարությունը «վատ» խոլեստերինի դեմ

Ավելին 3 տարի առաջ - 23:47 21-11-2021

Ըստ Organics Facts-ի՝ հնդկաձավարը սննդարար նյութերով հարուստ մթերք է, որը կարող է օգնել բարելավել սրտի առողջությունը, նվազեցնել արյան ճնշումը, նիհարել և հաղթահարել շաքարախտը: Հնդկաձավարն օգնում է բարելավել մարսողությունը և ամրապնդել իմունային համակարգը։ Այն նաև նպաստում է մազերի և մաշկի առողջությանը և օգնում է վերացնել լեղապարկի քարերը:

Հնդկաձավարը հարուստ է B2 և B3 վիտամիններով, պղնձով, մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, մանգանով։ Հնդկաձավարը պարունակում է շատ ֆլավոնոիդներ, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ: Հարվարդի հանրային առողջության դպրոցը ընդգծում է, որ ֆլավոնոիդները նվազեցնում են արյան մեջ (վատ) խոլեստերինը և խոչընդոտում թրոմբոցիտների մակարդմանը: Իսկ հնդկաձավարում պարունակվող ռուտինը բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը։

Հնդկաձավարը նաև իդեալական է քաշ կորցնելու համար, քանի որ այն պարունակում է ավելի քիչ կալորիա՝ համեմատած ցորենի կամ գարու հետ, ինչպես նաև հարուստ է բջջանյութով և սպիտակուցներով։ Հնդկաձավարը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ուստի այն օգնում է վերացնել սակավարյունությունը։

Ամենից շատ դիտված