Հարավային Կորեայի գիտնականները բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման անսպասելի պատճառը
copy image url

Հարավային Կորեայի գիտնականները բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման անսպասելի պատճառը

Արտաքին 3 տարի առաջ - 11:49 25-12-2021

Մետաբոլիկ համախտանիշը (նյութափոխանակության խանգարում) 11.48 անգամ մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։ Նման եզրակացության են եկել Հարավային Կորեայի գիտնականները, որոնք երկու հիվանդությունների միջև կապի վերաբերյալ ուսումնասիրություն են անցկացրել, գրում է Daily Express պարբերականը։

«Մենք ենթադրում ենք, որ մետաբոլիկ համախտանիշի և դեմենցիայի միջև կապը կտարբերվի՝ կախված դեմենցիայի տեսակից»,- ասել են հետազոտողները:

Այս դեպքում նրանք մետաբոլիկ համախտանիշը սահմանում են որպես շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման (հիպերտոնիա) և ճարպակալման համակցություն։ Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 60 և ավելի բարձր տարիքի ավելի քան 84144 հիվանդների տվյալները:

Նշվում է, որ մոռացկոտությունը, կենտրոնանալու, ծրագրելու անկարողությունը, աբստրակտ մտածողության մակարդակի նվազումը կարող են դեմենցիայի առաջացման նշաններ լինել։ Դեմենցիայի բուժման արդյունավետ մեթոդներ դեռևս չկան։ Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարեցներին խորհուրդ է տալիս ամենօրյա ֆիզիկական չափավոր ծանրաբեռնավածություն և ճանաչողական ունակությունների մարզումներ՝ տրամաբանական և հիշողության հետ կապված խաղերի միջոցով:

Ամենից շատ դիտված