Հայ ըմբիշը հաղթել է թուրք մրցակցին և կգոտեմարտի ադրբեջանցու հետ
copy image url

Հայ ըմբիշը հաղթել է թուրք մրցակցին և կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Սպորտ 2 տարի առաջ - 01:29 14-06-2022
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

55 կգ քաշային կարգում Հայկ Լյուդվիգյանը դուրս է եկել եզրափակիչ։ Նա անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ և ոչ մի շանս չի տվել լեհ, շվեդ և թուրք մրցակիցներին։ Եզրափակչում հայըմբիշը կգոտեմարտի ադրբեջանցի Ֆարայիմ Մուսթաֆաևի հետ։

65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանն էլ բրոնզե մեդալի համար կպայքարի: Մրցակիցը դեռևս հայտնի չէ: Հովհաննիսյանը մեծ առավելությամբ հաղթել է ուկրաինացի և շվեյցարացի մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 1։1 հաշվով պարտվել է հույն ըմբիշին: