Բոլոր 5 զգայարաններով կենտրոնացած ենք խաղի վրա. Խոակին Կապառոս
copy image url

Բոլոր 5 զգայարաններով կենտրոնացած ենք խաղի վրա. Խոակին Կապառոս

Սպորտ 2 տարի առաջ - 17:17 10-06-2022
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումից առաջ Լոձի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի սրահում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Էդգար Բաբայանի մամուլի ասուլիսը։

Խոսելով սպասվող հանդիպման մասին՝ Կապառոսն ասել է.

«Մենք դեռևս վերականգման գործընթացի մեջ ենք։ 24 ժամ դեռ կա մինչ հանդիպումը և այդ ժամերը ամենակարևոր փուլն է ֆուտբոլիստների վերականգնման համար։ Մենք բոլոր 5 զգայարաններով կենտրոնացած ենք գալիք խաղի վրա։

Չեմ կարծում՝ մարզադաշտի խաղի համար ազդեցություն կունենա։ Ուկրաինայի հավաքականն ապացուցեց, որ կարող է լավ հանդես գալ այլ մարզադաշտերում՝ հաղթելով Իռլանդիայի ընտրանուն»։

Ասուլիսի տեսանյութը.