Հայ աթլետները կմասնակցեն կարևոր մրցաշարերի
copy image url

Հայ աթլետները կմասնակցեն կարևոր մրցաշարերի

Սպորտ 2 տարի առաջ - 13:32 08-06-2022
Հայ աթլետները նախապատրաստվում են երկու կարևորագույն մրցաշարերի։

Նախ, Մալթայում կկայանա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի հայ 15 մարզիկ՝ 8 տղամարդ և 7 կին։

Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր մեկնոների թվում են հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը, Արտակ Համբարձումյանը, արագավազորդներ Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանը, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից։

Հունիսի 10-ին պատվիրակությանը կմիանա նաև ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Հունիսի 10-ին Չեռնոգորիա կուղևորվի Արշամ Սարգսյանի ղեկավարած աթլետիկայի մյուսպատվիրակությունը: Մարզիչ Գոհար Նազարյանից բացի, խմբում են նաև 6 մարզիկներ: Նրանք կմասնակցեն 18 տարեկան մարզիկների Բալկանյան երկրների առաջնությանը: