Աննախադեպ շինարարական և սարք-սարքավորումների հագեցման աշխատանքներ ենք իրականացրել ԲԿ-ներում. Ա. Ավանեսյան
copy image url

Աննախադեպ շինարարական և սարք-սարքավորումների հագեցման աշխատանքներ ենք իրականացրել ԲԿ-ներում. Ա. Ավանեսյան

Ներքին 2 տարի առաջ - 12:04 07-06-2022
Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում առողջապահության նախաար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում է 2021 թվականի ծրագրերը և դրանց կատարողականը։

Ավանեսյանն ասաց, որ վերջին տարիներին ուշադրություն է դարձում ոչ միայն ընթացիկ ծախսերի ավելացմանը, այլև կապիտալ ներդրումներին.

«Մենք վերջին տարիներին աննախադեպ շինարարական և սարք-սարքավորումների հագեցման աշխատանքներ ենք իրականացրել բժշկական կենտնրոններում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Ակտիվ շինարարարկան աշխատանքներ են գնում Մարտունու բժկական կենտրոնում, Եղեգնաձորի, Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, և այսպես 12 բժշկական կենտրոններ ակտիվ վերակառուցման փուլում են, որը ևս բժշկական որակի վրա ուղիղ ազդեցություն է ունենալու»։