COVID-19-ով վարակվելուց հետո մեծ է աուտոիմուն հիվանդությունների զարգացման ռիսկը
copy image url

COVID-19-ով վարակվելուց հետո մեծ է աուտոիմուն հիվանդությունների զարգացման ռիսկը

Ավելին 2 տարի առաջ - 11:22 30-04-2022
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո մեծ է շաքարային դիաբետի և աուտոիմուն հիվանդությունների զարգացման ռիսկը, ուստի պետք չէ սպասել բարդությունների, այլ պետք է պատվաստվել COVID-19-ի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ի հայտ են գալիս ավտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, ինչպես նաև 1-ին տիպի շաքարախտի զարգացման մեծ հավանականություն կա», - հայտարարել է Մուրաշկոն:
Նա նշել է, որ պետք չէ հիվանդությունից սպասել բարդությունների, այլ պետք է պատվաստվել՝ պաշտպանվելու համար։