Հնդկաստանում երեխա է մահացել՝ Նիպահ վիրուսով վարակվելուց հետո
copy image url

Հնդկաստանում երեխա է մահացել՝ Նիպահ վիրուսով վարակվելուց հետո

Ավելին 3 տարի առաջ - 20:49 05-09-2021

Հնդկաստանի Կերալա նահանգում վտանգավոր Նիպահ վիրուսի բռնկման պատճառով 12-ամյա տղա է մահացել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության պետական ​​նախարար Վինա Ջորջին:

Այժմ, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Կերալայից ժամանող մարդկանց նկատմամբ վերահսկողության խստացման մասին:

Հունիսին հաղորդվեց, որ Հնդկաստանում վարակաբանության ազգային ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ մարդու համար մահացու «Նիպահ» վիրուսը հայտնաբերել են չղջիկների մոտ: Այս վիրուսը հայտնաբերվել էր Մահարաշտրա նահանգի կենդանիների մոտ: Տվյալ վիրուսի դեմ պատվաստանյութ չկա: Մարդկանց շրջանում մահացությունը տատանվում է 40-75%-ի սահմաններում:

Վիրուսը մարդուն է անցնում կենդանիների թքով վարակված պտուղների միջոցով: