ԱՄՆ-ում երեխան մահացել է գլխուղեղն ուտող ամեոբայով վարակվելուց հետո
copy image url

ԱՄՆ-ում երեխան մահացել է գլխուղեղն ուտող ամեոբայով վարակվելուց հետո

Արտաքին 3 տարի առաջ - 11:25 28-09-2021

ԱՄՆ Տեխաս նահանգում երեխան մահացել է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտից: Փոքրիկը մակաբույծով վարակվել է Արլինգթոն քաղաքի զբոսայգում, հաղորդում է Fox News-ը:

Տղան հոսպիտալացվել է սեպտեմբերի 5-ին և մահացել վեց օր անց: Սկսվել է հետաքննություն. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը սեպտեմբերի 27-ին հայտնել է, որ հարուցիչը հայտնաբերվել է ջրում, որն օգտագործվում է Դոն Միսենհիմեր զբոսայգու սիզամարգերը ջրելու համար:

Ստուգումը ցույց է տվել, որ այն երկու օրերին, երբ երեխան զբոսնել է այգում, ջուրը քլորացված չի եղել. սանիտարական գրանցամատյանում գրառումներ չկան:

Կենտրոնը նշել է, որ ամեոբան չի ներթափանցել Արլինգթոնի խմելու ջրի համակարգ:

Առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտը չափազանց հազվադեպ հանդիպող հիվանդություն է, Միացյալ Նահանգներում միայն 34 դեպք է գրանցվել 2010-ից 2019 թվականների ընթացքում:

Ամենից շատ դիտված