Ryanair ավիաընկերությունը հայտարարել է 14 օրով բոլոր ուկրաինական չվերթները դադարեցնելու մասին
copy image url

Ryanair ավիաընկերությունը հայտարարել է 14 օրով բոլոր ուկրաինական չվերթները դադարեցնելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:02 24-02-2022
Իռլանդական Ryanair ավիափոխադրողը նվազագույնը 14 օրով դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Ուկրաինա և հակառակ ուղղությամբ։ Այս մասին ասվում է այսօր ավիաընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայի օդային տարածքի միաժամանակյա փակման և ռուսական զորքերի նկատվող ներխուժման պատճառով Ryanair-ի բոլոր թռիչքները դեպի Ուկրաինա և հակառակ ուղղությամբ դադարեցվել են առնվազն հաջորդող 14 օրերին»,- հայտարարել է ընկերությունը:

Բացի դրանից, ուկրաինական բոլոր չվերթների Ryanair-ի տոմսերը վաճառքից հանվելու են առնվազն չորս շաբաթով։