«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները
copy image url

«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները

Ներքին 1 ամիս առաջ - 11:42 17-03-2025
Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդ մասին ասված է ավիաընկերության Ֆեյսբուքի էջում:

«Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։

Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիների» կայքից, ապա խնդրում ենք ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։

Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար։

Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին վստահության համար։

Առաջիկայում «Հայկական ավիուղիները» կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ մեր ուղևորների համար»,- նշված է գրառման մեջ։