S7 ռուսական ավիաընկերությունը մինչ ամռան վերջ չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները դեպի Թուրքիա
copy image url

S7 ռուսական ավիաընկերությունը մինչ ամռան վերջ չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները դեպի Թուրքիա

Արտաքին 3 տարի առաջ - 15:55 18-05-2021

S7 ռուսական ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է մինչև ամառային սեզոնի ավարտը Թուրքիա բոլոր թռիչքները չեղյալ հայտարարելու որոշման մասին. «Այս ուղղությամբ դեռ անորոշություն կա»:

Ավիաընկերությունում շեշտել են, որ իրենք պատրաստ են վերսկսելու ավիատոմսերի վաճառքը ցանկացած պահի, երբ կվերականգնվի օդային երթևեկությունը:

Նախօրեին աղբյուրը հայտնել էր, որ Օպերատիվ շտաբը երկարացրել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը մինչ հունիսի վերջ: Սակայն շտաբը հերքել է այս տեղեկությունը:

Ամենից շատ դիտված