Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաղորդել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Իմ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր իր և իր կնոջ կորոնավիրուսով վարակվելու մասին: