Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։
Այս թեմայի շուրջ Oragir.news-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ հասկանալու՝ ինչպե՞ս են նրանք վերաբերվում Վահագն Խաչատրյանի թեկնածությանը, ինչ կարծիք ունեն նրա մասին և ըստ իրենց՝ նա լավ նախագահ կլինի՞ ՀՀ-ի համար։