Բուքինգհեմյան պալատի նախկին խոհարար Դարեն Օ'Գրեյդին պատմել է Եղիսաբեթ II թագուհու նախընտրած արագ սննդի տեսակների մասին։ Այս մասին հաղորդում է TheSun-ը։
Դարեն Օ'Գրեյդիի խոսքով՝ թագուհին հիմնականում խուսափում է արագ սննդից, բայց կա մի բան, որից նա չի կարողանում հրաժարվել։ Խոսքը համբուրգերի մասին է, որը Եղիսաբեթ II-ը շատ է սիրում, բայց միշտ խնդրում է մատուցել առանց բուլկի։ Ընդ որում, թագուհին չի խնդրում համբուրգեր պատվիրել արագ սննդի ցանցերում, այլ դրանց պատրաստումը վստահում է խոհարարների իր թիմին։
«Ինձ միշտ զվարճացրել է այն, որ Բալմորալում (Եղիսաբեթ II-ի շոտլանդական նստավայրը) մենք պատրաստում էինք մեր սեփական համբուրգերները: Նրանք կրակում էին եղնիկների վրա, իսկ մենք եղնիկի նսով կոտլետներ էինք պատրաստում»,- պատմում է թագավորական խոհարարը։
Բուքինգհեմյան պալատում 15 տարի աշխատած խոհարարը հավելել է, որ թագուհին պիցցա չի սիրում և պալատում իր աշխատելու ընթացքում նրան երբեք պիցցա չեն մատուցել։