Խոհարարը դատի է տվել ամսագրի խմբագրին՝ իր ռիզոտոն քննադատելու համար.
copy image url

Խոհարարը դատի է տվել ամսագրի խմբագրին՝ իր ռիզոտոն քննադատելու համար.

Ավելին 3 տարի առաջ - 20:01 28-12-2021

Իտալացի խոհարար Կառլո Կրակկոն դատի է տվել La Cronaca di Verona-ի խմբագրին իր ռիզոտտոն քննադատելու համար, հայտնում է Daily Mail-ը։ Խոհարարը վստահ է՝ բացասական արձագանքն իրականության հետ կապ չունի։

Կառլոն, որը միշլենյան ռեստորանի խոհարարն էր, տոնակատարության ժամանակ իր ֆիրմային ռիզոտոն էր մատուցեց: Այս ուտեստը փորձողների թվում էր La Cronaca di Verona ամսագրի խմբագիր Աքիլե Օտտավիանին։ Տղամարդուն դուր չի եկել ուտելիքը, որի մասին նա գրառում է արել։

«Անհամ ռիզոտո, կոշտ միս, անհամապատասխան բանջարեղեն», - մեկնաբանել է Օտտավիանին:

Կառլոյի խոսքով՝ բացասական արձագանքը ազդել է իր բիզնեսի վրա, ուստի նա որոշել է պաշտպանել իր պատիվը դատարանում։ Կրակկոն շահել է զրպարտության երկու հայց, և դատավորը պարտավորեցրել է Օտտավիանիին՝ խոհարարին վճարել 39000 դոլար:

«Ինձ քննադատելը շատ դիտումներ հավաքելու և հայտնի դառնալու ամենաապահով միջոցն է»,- ասել է Կառլոն։

Ամենից շատ դիտված