Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստերի շքերթ է։ Միաժամանակ երեք հանձնաժողով այսօր արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Կառավարության ներկայացրած նախագծերը։ Մեկը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն է, մյուսը՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, երրորդն էլ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
Առաջին հանձնաժողովում քննարկելու են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու հարցը՝ երկորրդ ընթերցմամբ, երկրորդ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկելու են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, իսկ երրորդ՝ Տնտեական հարցրի հանձնաժողովի նիստում, Կառավարության ներկայացրած միանգամից չորս հարց է քննարկվելու, բոլորն էլ՝ Կառավարության կողմից ներկայացված։
Մի արտահերթ նիստ էլ անցկացնում են ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ, որտեղ քննարկում են ՀՀ Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։