Ռեփեր 50 Cent-ը ծաղրել է Մադոննայի մերկ լուսանկարները

Ավելին 3 տարի առաջ - 20:17 28-11-2021

Փոփ աստղ Մադոննայի վերջին ֆոտոշարքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը երգչուհու մերկ նկարները ծաղրողներից մեկն է եղել։ Ինստագրամի իր էջում նա երկու հրապարակում է արել այս թեմայով։ «Սա ամենազվարճալի բանն է: Մադոննան է մահճակալի տակ, որը 63 տարեկանում փորձում է կույսի պես պահել իրեն»,- գրել է ռեփերը Ինստագրամի իր էջում՝ տեղադրելով Մադոննայի լուսանկարի սքրինշոթը։ Սակայն այսքանով նա չի բավարարվել։ Ավելի ուշ նա ծաղրական լուսանկար է հրապարակել, որի հերոսը փորձում է կրկնօրինակել Մադոննային։