Մադոննայի որդին հանդես է եկել որպես մոդել
copy image url

Մադոննայի որդին հանդես է եկել որպես մոդել

Ավելին 3 տարի առաջ - 21:14 09-08-2021

Հայտնի երգչուհի Մադոննայի և ռեժիսոր Գայ Ռիչիի որդին՝ Ռոկոն, իր նորամուտն է նշել մոդելային բիզնեսում: Տղան մասնակցել է The Rake ամսագրի ֆոտոշարքին: Այս մասին գրում է Daily Mail- ը:

Ռոկոն ներկայացել է ռետրո ոճով: Հետաքրքիր է, որ 20-ամյա Ռոկոն դիզայն է սովորում Central Saint Martins արվեստի քոլեջում և հազվադեպ է հայտնվում հանրության առջև: Ավելին, նա չկա նաև սոցիալական ցանցերում: Դեռեւս 2016 թվականին նա մոր հետ վեճից հետո ջնջեց Instagram-ի իր օգտահաշիվը և այլեւս չվերադարձավ սոցիալական ցանցեր, չնայած որ Մադոննայի հետ հաշտվել է:

Հետևաբար, հայտնի և առեղծվածային Ռոկոյի յուրաքանչյուր լուսանկար բարձր է գնահատվում նրա երկրպագուների և աշխարհահռչակ ծնողների երկրպագուների կողմից:

Ֆոտոշարք