Նիդեռլանդների մայրաքաղաքում որոշել են արգելել նոր հյուրանոցների կառուցումը, ինչպես նաև արգելել զբոսաշրջիկների՝ մարիխուանա վաճառող հաստատություններ այցելելը՝ զանգվածային զբոսաշրջության բացասական հետևանքների դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Ամստերդամում պատրաստ են ավելի խստորեն ճնշել զբոսաշրջիկների հակասոցիալական վարքագիծը։ Այդ նպատակով քաղաքապետ Ֆլեմկե Հալսեման ևս մեկ անգամ առաջարկել է արգելել զբոսաշրջիկների այցելությունը սրճարաններ, որտեղ ճաշացանկում կա ցանկացած տեսակի մարիխուանա։ Քաղաքում ընդհանուր առմամբ կա 166 նման վայր, 2020 թվականին թեման արդեն բարձրացված էր, սակայն կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով որոշվեց հետաձգել դրա քննարկումը։
Քաղաքապետը կարծում է, որ Ամստերդամն ունի մշակութային մեծ ժառանգություն և այցելելու գեղեցիկ վայրեր։ Եթե օտարերկրացիներին արգելվի այցելել այն հաստատություններ, որտեղ մարիխուանա է վաճառվում, ապա զբոսաշրջային հոսքը կարող է նվազել մեկ երրորդով, ինչը մասամբ կլուծի հսկայական թվով զբոսաշրջիկների խնդիրը, նշվում է ՌՏՕԱ-ի հաղորդագրության մեջ։