Ամստերդամում բնակելի տան մոտ պայթյուն է որոտացել
copy image url

Ամստերդամում բնակելի տան մոտ պայթյուն է որոտացել

Արտաքին 3 տարի առաջ - 18:52 02-12-2021

Ամստերդամում պայթյուն է որոտացել բնակելի տան մոտ, ինչի հետևանքով տղամարդ է տուժել և հոսպիտալացվել, հաղորդում է NOS-ը։

Փրկարարների ժամանելուն պես պարզվել է, որ տան մուտքի դռան մոտ պայթուցիկ է գործարկվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Նշվում է, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ Ամստերդամում։ Մեկ շաբաթ առաջ պայթյուն էր որոտացել քաղաքի մեկ այլ թաղամասի տներից մեկի մոտ։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք կապ կա՞ այդ երկու դեպքերի միջև։

Իրավապահները հետաքննություն են սկսել: