Ամստերդամում անօդաչու ջրային տաքսի է հայտնվել
copy image url

Ամստերդամում անօդաչու ջրային տաքսի է հայտնվել

Ավելին 3 տարի առաջ - 22:51 02-11-2021

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում քաղաքային ջրանցքներով Roboat III անօդաչու ջրային տաքսի է գործարկվել։ Այս մասին հայտնում է ZDNet-ը։

Անօդաչու նավակը կարող է տեղափոխել մինչև հինգ ուղևոր կամ 1500 կգ բեռ։ Նոր դիզայնը էլեգանտ սև և մոխրագույն գույներով է:

Անօդաչու ջրային տաքսին ստեղծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Ամստերդամի՝ առաջադեմ քաղաքային լուծումների ինստիտուտի գիտնականների և ինժեներների կողմից:

Առաջին անգամ 2015 թվականին մշակված և փորձարկված մոդելը զգալի բարելավումների է ենթարկվել՝ դառնալով քաղաքային տաքսի ծառայության լիարժեք ծառայություն: Էլեկտրական նավակը հաշվարկված է 10 ժամ աշխատանքի համար՝ մարտկոցի լրիվ լիցքավորումով: