Հեյլի Բիբերը ներկայացրել է Victoria’s Secret ապրանքանիշը
copy image url

Հեյլի Բիբերը ներկայացրել է Victoria’s Secret ապրանքանիշը

Ավելին 3 տարի առաջ - 20:59 09-11-2021

Չնայած ընկերության նախկին պնդումներին, թե չեն գովազդի իրենց արտադրանքը «կատարյալ» մարմիններով, ապրանքանիշը կրկին սուպերմոդելների է ներգրավել։

Հայտնի մոդել Հեյլի Բիբերը դարձել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի հերոսուհին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հեյլին ներկայացել է ներքնազգեստի երեք հավաքածուներով։ Նա կեցվածք է ընդունել ժանյակավոր կրծկալներով ու վարտիքով, ինչպես նաև խալաթներով։

Մոդելը փորձել է սպիտակ, մանուշակագույն և փոշու գույնի զգեստներ։

«Վայելեք մեր սահմանափակ քանակությամբ թողարկված չորս մասից բաղկացած կապսուլային հավաքածուն, որն այնքան գեղեցիկ է, որքան որ երևում է»,- գրել է ապրանքանիշը Instagram-ում։

Ինքը՝ Բիբերը, նշել է, որ ուրախացել է այս առաջարկից։

Ֆոտոշարք