Իտալական հայտնի Prada ապրանքանիշը ներկայացրել է  ծովափնյա նոր հավաքածու
copy image url

Իտալական հայտնի Prada ապրանքանիշը ներկայացրել է ծովափնյա նոր հավաքածու

Ավելին 3 տարի առաջ - 22:50 19-05-2021

Հանրաճանաչ Prada ապրանքանիշը թողարկել է թեթև զգեստների շարք և բազմաթիվ սպորտային աքսեսուարներ այս տարվա ամառային հանգստի համար:

Այս տարի ծովափնյա պահանջված հանդերձանքներն են գաբարդինից և շղարշե հագուստները, որոնք համադրվում են մինիմալիստական տունիկաների հետ, ինչպես նաև՝ կաշվե բոմբեր-բաճկոնները և գունավոր տպագրությամբ վերնաշապիկները:

2021 թվականի ամառային հավաքածուի գլխավոր նորությունը ծղոտե պայուսակներն են, որոնք կարելի է տեսնել ապրանքանիշի կայքում: Հագուստից բացի թողարկվելու են լողափնյա պարագաներ՝ գնդակներ, սրբիչներ, փրկօղակներ, սերֆինգի տախտակներ, ջրապաշտպան ակնոցներ և այլն:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված