Բելլա Հադիդը ցույց է տվել Victoria’s Secret-ի համար արված լուսանկարները
Ավելին 3 տարի առաջ - 22:35 12-01-2022Սուպերմոդել Բելլա Հադիդը ցուցադրել է Victoria's Secret-ի ներքնազգեստի գովազդի համար արված լուսանկարները։ Կրքոտ լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են նրա Instagram-ի էջում։
25-ամյա մոդելը հայտնվել է թավշյա բազմոցի վրա պառկած՝ կարմիր ներքնազգեստով։ Նրա կերպարը լրացնում են գուլպաներն ու սանդալները՝ մարգարտյա ներդիրներով։
Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Զոի Գրոսմանն է։
Բելլայի հրապարակումը հավաքել է գրեթե 900 հազար հավանում և ավելի քան 1,6 հազար մեկնաբանություն։ Երկրպագուները հիացել են աստղի արտաքինով և նրան ողողել են հաճոյախոսություններով։