Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասում տեղադրվել է աշխարհում առաջին 3D-պրինտերով տպված կամուրջը հետիոտնի համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Մետաղական կոնստրուկցիան, որ տպվել է 3D-պրինտերով, և որը մեծ է և բավական ամուր՝ դիմանալու համար հետիոտնի երթևեկությանը, նախկինում երբեք չի կառուցվել: Մենք տպագրության ամբողջ ընթացքում և դրանից հետո փորձարկել և մոդելավորել ենք կառուցվածքն ու դրա բաղադրիչները»,- ասել է նախագծի համահեղինակ, Քաղաքացիական և էկոլոգիական ինժեներիայի դեպարտամենտի պրոֆեսոր Լերոյ Գարդները:
Նշվում է, որ դա S-աձև պողպատե կամուրջ է, որը կառուցվել է ավելի քան չորս տարի: Այն կլինի Ամստերդամի «կենդանի լաբորատորիան»: Կամուրջը կկարողանա «մշակել» անցումների տեղաշարժը հատուկ հաղորդիչների օգնությամբ: Իրական ժամանակի ռեժիմում կոնստրուկտորները կկարողանան վերահսկել կառույցը:
Այս կերպ փորձագետները կպարզեն, թե ինչպես է կամուրջը փոխվում ժամանակի ընթացքում, որքան է նաև դրա ծառայության ժամկետը. արդյոք պողպատը ճկվո՞ւմ է քայլերի ծանրության տակ, որքա՞ն շատ մարդ է անցնում դրա վրայով: Այս բոլոր տվյալները կլինեն կամրջի համակարգչային տարբերակում՝ իրականին նմանակելով: Այսպես կհաջողվի պարզել, թե արդյոք 3D-պրինտերով տպված պողպատը պիտանի՞ է: