Պուտինը G20-ի երկրներին խնդրել է փոխադարձաբար ճանաչել պատվաստման մասին վկայագրերը
copy image url

Պուտինը G20-ի երկրներին խնդրել է փոխադարձաբար ճանաչել պատվաստման մասին վկայագրերը

Արտաքին 3 տարի առաջ - 18:38 30-10-2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսային մուտացիաների չդադարող գործընթացի պատճառով անհրաժեշտ է մշակել վարակի դեմ պատվաստանյութերի համակարգային և օպերատիվ թարմացման մեխանիզմներ։ Այս մասին նա ասել է G20-ի գագաթնաժողովում տեսակոնֆերանսի ռեժիմով։

Նրա խոսքով, կարիքավոր երկրները դեռևս չեն կարողանում ստանալ հասանելիություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին, ինչպես նաև այլ կենսական կարևորության ռեսուրսներին։ Պատճառը անբարեխիղճ մրցակցությունն ու պրոտեկցիոնիզմն է։ Պուտինն ընդգծել է, որ որոշ երկրներ՝ ներառյալ G20-ի անդամները, պատրաստ չեն պատվաստանյութերի և պատվաստանյութերի վկայագրերի փոխադարձ ճանաչման։

Արդյունքում նա կոչ է արել G20-ի երկրներին փոխադարձաբար ճանաչել կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայագրերը։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը պահանջում է ամբողջ աշխարհում առողջապահության որակի և մատչելիության բարելավում։ Անհրաժեշտ է նաև մեծացնել միջազգային համագործակցությունը առողջապահության ոլորտում։

Ամենից շատ դիտված