ՀԱՊԿ-ում հայտնել են՝ որոնք են հիմնական սպառնալիքները կազմակերպության համար
copy image url

ՀԱՊԿ-ում հայտնել են՝ որոնք են հիմնական սպառնալիքները կազմակերպության համար

Արտաքին 3 տարի առաջ - 15:30 14-10-2021

ՀԱՊԿ-ի համար հիմնական սպառնալիքները միջազգային ահաբեկչության ակտիվության աճն ու ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումն է Եվրոպայում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիքի հիմնական աղբյուր են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ակտիվության մեծացումը և աշխարհագրության ընդլայնումը, արևմտյան պետությունների գործունեությունն՝ ուղղված կոալիցիոն և ազգային ռազմական ներուժի հարստացմանը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմանը զուգահեռ»,- ասել է Սիդորովը:

Վերջինս սպառնալիքների թվում նշել է նաև կիբերտարածությունում իրականացվող գործողությունների մասշտաբների մեծացումը, Ուկրաինայի իշխանությունների շարունակական հակառուսական հռետորաբանությունը և ռազմական լարվածության պահպանումը Սիրիայում և Աֆղանստանում: