Սա կարծես  պատասխանն էր ՀԱՊԿ-ի, որ Հայաստանն անցանկալի է այդ կազմակերպության մեջ․ քաղաքագետ
copy image url

Սա կարծես պատասխանն էր ՀԱՊԿ-ի, որ Հայաստանն անցանկալի է այդ կազմակերպության մեջ․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 22:06 29-10-2022
Ցավոք սրտի, այդ նիստն այն իրականության արտացոլումն էր, որով մենք հասանք այս հանգրվանին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Քաղաքագետի խոսքով՝ ինքը բավականին հակասական տպավորություններ ստացավ հատկապես Բելառուսի նախագահի ելույթից հետո։

«Բելառուսի նախագահի ելույթն էլ, ըստ թության, արտացոլում էր նաև ՀԱՊԿ մյուս անդամ երկրների տեսանկյունը։ Սակայն, թերևս կարելի է ասել, որ Բելառուսի նախագահի բերանով էին նրանք արտահայտում այն դիրքորոշումը, որն ունեին և որը գործնականում արտահայտվում էր մեր նկատմամբ՝ այդ ամբողջ ընթացքում»,- ասաց նա։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Բելառուսի նախագահն, իր ելույթի ժամանակ, ականներ էր դնում հենց ՀԱՊԿ հիմքերի տակ։ «Այդ ականներից մեկն այն էր, որ նա խոսում է, որ ՀԱՊԿ ոչ անդամ պետությունից մեկն իրենց բոլորի համար հարազատ է, հետևաբար, չի կարող լինել միակողմանի լուծում, և պետք է հաշվի առնվեն նաև Ադրբեջանի շահերը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե այդպիսի տրամաբանությամբ գործեր ՆԱՏՕ-ն՝ քանի տարի այն կշարունակեր գոյություն ունենալ որպես ուժային կենտրոն»։

Ըատ քաղաքագետի՝ կարծես ստեղծվել է բավականին վատ նախադեպ, որ այլևս անդամ պետություն լինելը երաշխիք չէ, որ քո շահերը կսպասարկվեն քո դաշնակիցների կողմից։ «Կարող են լինել այլ երկրներ, որոնք էլ ավելի ջորմ հարաբերություններ ու շահեր կարող են ունենալ։ Այդ թվում՝ քեզ համար ամենաոխերիմ թշնամին կարող է քո դաշնակիցների համար ավելի ընդունելի լինել, քան դու։ Սա բացում է նոր ականներ՝ այս կազմակերպության տակ։

Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԱՊԿ-ն ինքը մերժում է Հյաստանի անդամակցությունը։ Եթե մինչև այդ մենք խոսում էինք, որ Հայաստանի իշխանություններն այնքան կարճատեսություն ունեն, որ հատկապես այս հանգրվանում սկսել են շահարկել ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունից դուրս գալու հեռանկարը, ապա, սա, կարծես թե պատասխանն էր ՀԱՊԿ-ի, որ Հայաստանն անցանկալի է այդ կազմակերպության մեջ։ Ընդ որում, անցանկալի է այնքանով, որքանով Ադրբերաջանակն շահերը շատ ավելի են համընկնում և շատ ավելի բարեկամական են ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների համար, քան Հայաստանն ու հայկական շահերը»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, այս իմաստով որոշակիորեն առանձնանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, ով հայտարարեց, որ Ռուսաստանը պարբերաբար փորձել է օգնել և կանգնած է Հայաստանի անվտանգային համակարգի կազմակերպման ու ամրապնդման դիրքերում։ «Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ ՌԴ նախագահը դրանով հանդերձ չհերքեց Բելոռուսի նախագահի դիրքորոշումը։ Իսկ Բելառուսի նախագահը հատուկ ընդգծեց, որ «հարցրեք մյուս անդամներին՝ արդյոք Ադրբեջանն իրենց խորթ պետություն է»։ Կամ խոսում է Իլհամ Ալիևի մասին, ում անվանում է «մեր տղա»»,- ասաց փորձագետը։

Նա համոզմունք հայտնեց, որ այսպիսով դրվում է Հայաստանի օտարման սկիզբը՝ ՀԱՊԿ-ում։ «Բայց, զուտ Հայաստանի օտարումը ՀԱՊԿ-ում դրանով չի կարող ավարտվել։ Կարծում եմ, որ որոշակի վրլուծություններից հետո կարելի է հանգե յն եզրակացության, որ մենք շուտով ականատես կլինենք ՀԱՊԿ-ի կա՛մ ձևափոխմանը, կա՛մ դրա փլուզմանը, կա՛մ վերձևակերպմանն այնպիսի կառույցի, ինչպիսին օրինակ ԱՊՀ-ն է։

Այն, ըստ էության, լուրջ աշխարհաքաղաքական գործոն չէ և նույնիսկ լուրջ բևեռ չի կարելի համարել։ Չնայած, որ ի սկզբանե, ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՊՀ-ի ձևավորումը հենց այդ նպատակն ուներ՝ դառնալու նոր, առանձին բևեռ։ Բայց, ինչպես ԱՊՀ-ն չհաջողեց, այնպես էլ ՀԱՊԿ-ն չի կարող հաջողել, որովհետև արդեն իսկ անդամ պետությունների միջև կան խութեր, իսկ այդ խութերը, ըստ երևույթին, հաղթահարելի չեն»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված