COVID-19-ը՝ Վրաստանում. 1965 նոր դեպք, 50 մահ, 3996 առողջացած
copy image url

COVID-19-ը՝ Վրաստանում. 1965 նոր դեպք, 50 մահ, 3996 առողջացած

Արտաքին 3 տարի առաջ - 15:05 07-09-2021

Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 50 պացիենտ: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասավ 7917 մարդու:

Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1965 նոր դեպք: Նախօրեին իրականացվել է 25.624 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 6884, հակագենի արագ թեստեր՝ 18.740:

Առողջացել է ևս 3996 պացիենտ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 567.922, ապաքինվածներինը՝ 523.669: