Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 60 պացիենտ: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 7977 մարդու:
Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2571 նոր դեպք: Սեպտեմբերի 7-ին անցկացվել է 29.449 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 8236, հակագենի արագ թեստեր՝ 21.313: