Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 54 պացիենտ: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 8287-ի:
Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3221 նոր դեպք: Նախօրեին կատարվել է 37.717 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 13.210, հակագենի արագ թեստեր՝ 24.507:
Առողջացել է ևս 2.990 պացիենտ: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 585.036 է, ապաքինվածներինը՝ 548.951: